ԱԳՆ. Պատրաստում ենք վարչապետի այցը Բրյուսել![]() 18 փետրվարի 2019 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նախապատրաստվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել: «Մենք արդեն նախապատրաստում ենք վարչապետի այցը Բրյուսել։ Բավական լավ օրակարգ է։ Կարծում եմ՝ այցի ժամանակ մենք ավելի հստակեցրած կլինենք մեր անելիքները թե ԵՄ աջակցության մասով, թե ՀՀ-ԵՄ համաձայնագիրն իրականացնելու առումով», - ասել է Մնացականյանը։ Մյունխենում արտգործնախարարը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանի հետ: Մնացականյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է գտնվում. նրանք մասնակցում են Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |