Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները, հավանաբար, կհանդիպեն օգոստոսի 1-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը կարող է կայանալ օգոստոսի 1-ին Մոսկվայում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայնը: Նրա խոսքերով, ճշտվում են երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման վերջնական ժամկետները:



Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդել էին, որ ԵԱՀԿ ՄԽ միջնորդների եւ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 1-ին Մոսկվայում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---