Տոնոյան. ՀՀ-ն կարող է սպառազինության նոր վարկ ստանալ ՌԴ-ից![]() 18 փետրվարի 2019 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կարող է սպառազինության նոր վարկ ստանալ Ռուսաստանից, երբ ավարտին կհասցվի 100 մլն դոլարի ընթացիկ համաձայնագիրը: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ԱՄԷ-ում IDEX-2019 սպառազինության ցուցահանդեսի ժամանակ, գրում է «Կոմերսանտը» ՌԻԱ Նովոստիի վրա հղումով: Ըստ Տոնոյանի, նման վարկը հնարավոր է: «Կոնկրետ զինատեսակների անվանացանկի մասին խոսելը դեռ վաղ է»,-ասել է Տոնոյանը: Նախարարը նաև հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է ռուսական արտադրության 4 ՍՈւ-30ՍՄ ինքնաթիռ գնել 2019-2020թթ., իսկ ընդհանուր առմամբ մտադիր է 12 այդպիսի կործանիչ ձեռք բերել: ՀՀ ՊՆ ղեկավարը փետրվարի 16-17-ին մասնակցել է Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։ Այցի ընթացքում նախատեսված էին մի շարք աշխատանքային հանդիպումներ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |