Եվրախորհրդարանի պատվիրակությանը թույլ չեն տվել մտնել Վենեսուելա![]() 18 փետրվարի 2019 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայի կառավարությունը փետրվարի 17-ին թույլ չի տվել Եվրախորհրդարանի պատվիրակությանը մտնել երկիր: «Մեզ արտաքսում են Վենեսուելայից: Մեր անձնագրերը վերցրել են»,-հայտարարել է Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Էստեբան Գոնսալես Պոնսը: Նա հավելել է, որ իրենց չեն հայտնել արգելքի պատճառները: Ըստ պատվիրակության անդամի, Եվրոպական ժողովրդական կուսակցության մի քանի անդամ ցանկացել է հանդիպել Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոյի հետ, գրում է Deutsche Welle-ն: Վենեսուելայի ԱԳՆ ղեկավար Խորխե Արեասն իր հերթին հայտարարել է, որ պատգամավորներն ուղևորությունից մի քանի օր առաջ դիվանագիտական ուղիներով զգուշացվել են արգելքի մասին: Զանգվածային ակցիաները Վենեսուելայում սկսվել են հունվարի 21-ին: Ըստ ոչ կառավարական կազմակերպությունների, այս ընթացքում երկրում ձերբակալվել է 791 մարդ, զոհվել է 29-ը: Բողոքի ակցիաների ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն, ԱՄՆ աջակցուևթյամբ, իրեն է հռչակել երկրի նախագահ: ԱՄՆ-ն և Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը ճանաչել է նրան որպես օրինական ղեկավար: Կատարվող իրադարձությունները հակասահմանադրական է համարում Ռուսաստանը: Մադուրոյին աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանը: Մադուրոն մտադիր չէ հեռանալ Վենեսուելայինախագահի պաշտոնից: Նա հավելել է նաև, որ երբեք չի հրաժարվի իր հայրենիքի առջև ստանձնած պարտավորություններից: Մինչդեռ Վենեսուելայում շարունակվում են զանգվածային բողոքները՝ ինչպես Մադուրոյի կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների, ընդ որում վերջիններիս քանակը շարունակ աճում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |