Նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը» թեմային![]() 18 փետրվարի 2019 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը» թեմային: 1100 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկը տպագրված է Կանադայի Lowe Martin Group տպագրատանը՝ 20 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը: Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող, բանաստեղծ, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը` իր ստեղծագործությունների և ձեռագրերի խորապատկերին: Նամականիշի վրա նաև տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում, հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը: Գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արտակ Ապիտոնյանը, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |