ՀԷՑ-ը պարզաբանում է հոսանքի հավելագրումները. Բողոքի դեպքում դիմել ընկերությանը![]() 18 փետրվարի 2019 - 17:41 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է տարածել էլէներգիայի հավելագրումների ահազանգերի վերաբերյալ: «Ամանորյա տոներից հետո էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների մոտ հաճախ առաջանում են հարցեր՝ կապված էլեկտրաէներգիայի դիմաց ծախսերի և վճարումների հետ: Դա պայմանավորված է տոնական օրերին բաժանորդների՝ միջինից շեղված ծախսերի հետ: Նմանատիպ կամ ցանկացած այլ հարցի/բողոքի պարագայում օպերատիվ արձագանք ստանալու համար խնդրում ենք բաժանորդներին դիմել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը, որտեղ գործում է հատուկ հանձնաժողով՝ նմանատիպ խնդիրների պարզաբանման համար», - ասված է պարզաբանման մեջ: Նշվում է, որ հարցերի դեպքում կարելի է դիմել ընկերությունում գործող սպասարկման կենտրոններ (Արմենակյան 127, Ռիո մոլ առևտրի կենտրոն, Տաշիր առևտրի կենտրոն, Ֆուչիկի 1Ա հասցեներով), այցելել ցանկացած տարածքային ստորաբաժանման կամ գլխամասային գրասենյակ, զանգահարել 1-80, 080000180 հեռախոսահամարներով կամ գրել office@ena.am էլեկտրոնային փոստին: Ավելի վաղ համացանցում բազմաթիվ օգտատերեր ահազանգել էին, որ 2019 թվականի հունվար ամսվա էլեկտրաէներգիայի ցուցմունքը կասկածելիորեն բարձր է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |