Վարդենյաց լեռնանցքն ու Լարսը փակ են![]() 19 փետրվարի 2019 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Փակ են Արագածոտնի մարզի Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ, Վարդենիս, Չքնաղ, Թթուջուր և Ձորագլուխ գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի և Արագածի Մելիքգյուղ, Շենկանի, Ավշեն, Միրաք գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները: Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 52 բեռնատար ավտոմեքենա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |