Իսրայելական ընկերությունը բազմամիլիոնանոց պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ19 փետրվարի 2019 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ռազմական Aeronautics Defense Systems ընկերությունն իր արտահանման արտոնագրերի վերականգնումից երկու շաբաթ անց հայտարարել է, որ հաղթող է ճանաչվել և բազմամիլիոնանոց պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Ըստ ընկերության հայտարարության, 13 մլն դոլարի 2-ամյա պայմանագրով նախատեսվում է նորոգել Ադրբեջանին վաճառված Orbiter 1K դրոնները, գրում է MIGnews-ը: Orbiter 1K անօդաչուները կարող է են մինչև 2 կգ քաշով պայթուցիկ կրել: Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարությունը չեղարկել էր Orbiter 1K դրոնների վաճառքի արգելքը ընկերության կողմից, որին կասկածում էին Ադրբեջանում ցուցադրության ժամանակ անօդաչու սարքերը հայկական զորքերի դեմ օգտագործելու մեջ: Իսրայելի ռազմական իշխանությունները, խախտելով Իսրայելի օրենսդրությունը, թույլ են տվել ընկերությանը կրկին անօդաչու թռչող սարքեր վաճառել ադրբեջանցիներին: 2018-ի օգոստոսին Իսրայելի դատախազությունը մեղադրանք էր ներկայացրել անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defense Systems ընկերությանը՝ անօդաչուների ցուցադրման ժամանակ Ադրբեջանի խնդրանքով հայ զինվորներին Արցախում ռմբակոծելու համար: Զենքի վաճառքը կասեցնելու մասին որոշումն ընդունվել էր այն բանից հետո, երբ ընկերությունն Ադրբեջանի հարցումով փորձարկել էր Orbiter 1K տիպի անօդաչու սարքերը Լեռնային Ղարաբաղի հայկական դիրքերի ուղղությամբ: Ըստ ԶԼՄ-ների, իսրայելյան ընկերության 2 աշխատակից հրաժարվել է դա անել, սակայն, այնուամենայնիվ, ընկերության 2 բարձրաստիճան ներկայացուցիչ համաձայնել է գրոհ իրականցնել:Ըստ գեներալ Արմեն Գյոզալյանի, 2016-ի հուլիսի 7-ին նման փորձարկման արդյունքում 2 հայ զինվոր է վիրավորվել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |