Հետաքննություն կսկսվի այն սպաների հանդեպ, որոնց կասկածում են Հրանտ Դինքի նախապատրաստվող սպանության մասին տեղեկությունները թաքցնելու մեջ

PanARMENIAN.Net - Տրաբզոնի նահանգապետ Նուրի Օքութանը հուլիսի 20-ին թույլ է տվել հետաննքություն սկսել գնդապետ Ալի Օզի եւ կապիտան Մեթին Յըլդըզի նկատմամբ, քանի որ, նրանք տեղեկություններ ստանլով, որ նախապատրաստվում է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը, ոչինչ չեն ձեռնարկել եւ, ավելին, թաքցրել են այդ տեղեկությունները:



Նուրի Օքութանի խոսքերով, Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող գավառի նահանգապետի գրասենյակը թույլտվություն է ստացվել Տրաբզոնի նահանգապետից Թուրքիայի Ներքին գործերի նախարարության տեսուչների զեկույցին ծանոթանալուց հետո: Իրենք տեսուչները անցած շաբաթ թույլտվություն են խնդրել Նուրի Օքութանից քրեական գործ հարուցել Օզի եւ Յըլդըզի նկատմամբ, որոնք իմացել են Հրանտ Դինքի նախապատրաստվող սպանության մասին, որի մասին, իբր, մոռացել են:



Հրանտ Դինքը սպանվեց «Ակոս» թերթի խմբագրության առջեւ 2007թ. հունվարի 19-ին: Դինքի սպանության գործով դատավարությունը սկսվեց 2007թ. հուլիսին: Դատախազը պահանջեց նրան սպանող Օգյուստ Սամաստին դատապարտել 18-24 տարվա ազատազրկման, իսկ սպանության նախաձեռնողներ Էրհան Թուջելին եւ Յասին Հայալին` ցմահ բանտարկության, հաղորդում է Today's Zaman-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---