Հերքում. «Աստղիկն» ամենաշատ պետպատվեր ստացած ԲԿ-ն չէ, Թորոսյանն էլ սեփական ԲԿ չունի19 փետրվարի 2019 - 11:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունը հերքել է լուրերը, որ «Աստղիկն» ամենաշատ պետպատվեր ստացած բժշկական կենտրոնն է: ԱՆ պաշտոնական կայքում հրապարակված 2019 թվականի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման պայմանագրային գումարները ստացած բժշկական կազմակերպությունների ցանկի համաձայն՝ «Աստղիկ» ԲԿ-ն պետպատվերի չափով 6-րդ տեղում է ամբողջ ՀՀ-ում: «Մամուլում շրջանառվում է պետական պատվերի գումարների «անհամաչափ» բաշխման վերաբերյալ կեղծ տեղեկատվություն: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ պետական պատվերը հատկացվում է բժշկական կազմակերպության ներկայացրած հայտի հիման վրա` հատուկ մշակված չափանիշներով, և արդեն անցյալ տարվանից պայմանավորված չի եղել անձերով, ինչի մասին նախարարը բազմիցս շեշտել է իր խոսքում։ Պետպատվերի ծանրակշիռ մասը ստացել են հանրապետության մեծ և բազմապրոֆիլ հիվանդանոցները և Աստղիկ ԲԿ-ն ամենաշատ պետպատվեր ստացողներից չէ», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ Արսեն Թորոսյանը բազմիցս հայտարարել է՝ սեփական բժշկական հիմնարկ չունի. նա միայն 2011-2018 թվականներին զբաղեցրել է ՄԻԲՍ ՍՊԸ տնօրենի պաշտոնը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |