Մանուչեհր Մոթթակին հրավիրել է Էդվարդ Նալբանդյանին Իրան

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարարի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարի հեռախոսազրույցի ժամանակ Մանուչեհր Մոթթակին հրավիրել է Էդվարդ Նալբանդյանին մասնակցել Չմիացած երկրների խորհրդաժողովին, որ կայանալու է Թեհրանում հուլիսի վերջին, ինչպես նաեւ հաստատել է ավելի վաղ Է. Նալբանդյնին հղած հրավերը` ընթացիկ տարվա սեպտեմբերին այցելել Իրան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:



Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, նույն հեռախոսազրույցի ժամանակ Մանուչեհր Մոթթակին ողջունեց դրական տեղաշարժը հայ-թուրքական հարաբերություններում: Նրա խոսքերով, Իրանը, որպես տարածաշրջանի հզոր եւ կայուն պետություն կարող է նպաստել երկու բաժանված հարեւանների` Թուրքիայի եւ Հայաստանի հաշտեցմանը: Մոթթակիի եւ Է.Նալբանդյանի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը ցույց է տալիս, որ հայ-թուրքական հարաբերություններում գրանցվող լուրջ տեղաշարժը գտնվում է օրակարգում: Մ.Մոթթակին հույս է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի խաղաղության եւ բարեկամության հաստատմանը տարածաշրջանում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---