Հալեպի պայթեցված հայկական եկեղեցին կբացվի վերականգնումից հետո

Հալեպի պայթեցված հայկական եկեղեցին կբացվի վերականգնումից հետո

PanARMENIAN.Net - ԻՊ գրոհայինների կողմից պայթեցված Հալեպի 40 նահատակների մայր տաճարում վերականգնումից հետո առաջին պատարագը կմատուցվի մարտ-ապրիլին:

«Իսլամական պետության» գրոհայինները հայկական եկեղեցին պայթեցրել էին 2015-ի ապրիլին՝ պայթուցիկ դնելով հիմքի տակ փորված ստորգետնյա թունելներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Աշխատանքների ծավալը հսկայական էր: Միջանցքն ամբողջությամբ ավերվել էր, հարկ եղավ այն նորից կառուցել: Մենք օգտագործել ենք պահպանված հին քարերը, դրանք հավաքել և նորից շարել: Դա ամենաբարդն էր: Շենքի գրեթե 70 տոկոսը ավերված էր»,- ասել է ինժեներ Գաբրիս Թամասյանը:

Եկեղեցու նոր դռներն ու պատուհաններն արդեն տեղադրվել են, նստարանները բերվում են: Ճակատային մասն ամբողջությամբ վերականգնվել է, հարդարման աշխատանքներն ավարտին են մոտենում:

Քառասուն նահատակների եկեղեցին կառուցվել է XV դարի սկզբին, տուժել բազում արշավանքներից ու պատերազմներից, բայց ամեն անգամ վերականգնվել է ամբողջ աշխարհով մեկ սփռված հայության ջանքերով: Հալեպի ազատագրումից հետո եկեղեցին չի գործում, քանի որ տուժել է արկակոծություններից և պայթյուններից: Ամբողջ աշխարհի հայերը դրամահավաք են կատարել Սիրիայի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը վերականգնելու համար:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---