Հայաստանը պետք է միջնորդական առաքելության առաջարկություն անի ԱՄՆ-Իրան հարաբերությունների բարելավման հարցում21 հուլիսի 2008 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԱՄՆ-ի հետ համագործակցության հետագա զարգացմանը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նշելով, որ անկախության ձեռքբերումից հետո Վաշինգթոնը մեծ մարդասիրական եւ ֆինանսական օգնություն ցուցաբերեց Երեւանին` նա հայ-ամերիկյան համագործակցության շարունակության հույս է հայտնել նաեւ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո:Ընդ որում, Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերությունների հետագա վատթարացումը Երեւանի համար ցանկալի չէ, հավելելով, որ Իրանը հանդիսանում է Հայաստանի հուսալի գործընկերը: Նրա խոսքերով, սա հենց այն դեպքն է, երբ Հայաստանը պետք է միջնորդական առաքելության առաջարկություն անի ԱՄՆ-Իրան հարաբերությունների բարելավման հարցում: Եթե Վաշինգթոնն ու Թեհրանը համաձայնվեն, Հայաստանն ուրախ կլինի իր ներդրումն ունենալ խաղաղության պահպանման հարցում, հավելել է ՀՀ նախագահը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |