Ռոհանի. Իրանի և ԱՄՆ միջև լարվածությունը գագաթնակետին է հասել20 փետրվարի 2019 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունները գերագույն լարվածության են հասել: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Այսօր լարվածությունն Իրանի և ԱՄՆ միջև գագաթնակետին է հասել: Այլ կերպ ասած, Վաշինգտոնը փորձում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի ժողովրդի հանդեպ, որն, իր հերթին, առավելագույնս ցուցադրում է իր կամքը, հույսն ու հավատը»,-ասել է Ռոհանին: Նա նշել է, որ «ամենևին կասկած չունի, որ իրանական կողմն է հաղթելու»,-հայտնում է ՏԱՍՍ-ը IRIB հեռուստատեսության վրա հղումով: Ըստ Իրանի նախագահի, Իրանը, ՌԴ-ն ու Թուրքիան «Վարշավայի կեղծ ու ցուցադրական հանդիպմանը հակադրեցին կառուցողական և ազդեցիկ հանդիպումը Սոչիում», ինչն, ըստ նրա, ևս մեկ վկայությունն է «ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության պարտության»: Փետրվարի 13-14-ին Վարշավայում կայացել է ԱՄՆ և Լեհաստանի նախարարական համաժողովը՝ նվիրված Մերձավոր Արևելքի խնդիրներին: Ըստ ԱՄՆ վարչակազմի վարկածի, հանդիպման նպատակն էր մեխանիզմներ մշակել տարածաշրջանում իրավիճակի կայունացման և Իրանի ազդեցության սահմանափակման ուղղությամբ: Իրանը հրավիրված չէր հանդիպմանը, իսկ ՌԴ-ն հրաժարավել է մասնակցությունից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա |