«Ժառանգությունը» համագումար կանցկացնի

«Ժառանգությունը» համագումար կանցկացնի

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը հերթական համագումարը կանցկացնի մարտի 31-ին, Երևանում: Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

Որոշումը կայացվել է «Ժառանգության» վարչության փետրվարի 19-ի նիստում:

«Ժառանգություն» կուսակցության հիմնադրման օրվանից՝ 2002 թվականից, լինելով թվով 12-րդը, համագումարը կհամախմբի Հայաստանի բոլոր ծայրերից ժամանած պատվիրակներին ու հյուրերին՝ քննարկելու հանրապետության և հայ ժողովրդի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները:

Կուսակցության գործուն անդամների ներկայիս հավաքում, որը բաց է քաղաքական, հասարակական բոլոր շահագրգիռ ուժերի ու հանրության համար, կլսվեն հրատապ զեկույցներ տեղի ունեցող վերջին զարգացումների մասին»,-ասվում է հայտարարության մեջ:

Կընտրվի վարչության նոր կազմ և կհրապարակվի երկրի արդի իրավիճակից բխող՝ «Ժառանգության» բանաձևը»:

«Ժառանգություն» կուսակցությունը հիմնադրվել է 2002թ. 7 գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---