«Իմ քայլը» կհանդիպի ոստիկանապետի հետ![]() 20 փետրվարի 2019 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 22-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կհանդիպի տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանի հետ, իսկ մյուս շաբաթ՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Պարզապես մենք գործուղումներ ունեինք այս շաբաթվա ընթացքում և ուզում ենք, որ հնարավորինս շատ պատգամավորներ ներկա լինեն այդ հանդիպմանը», - հավելել է նա, հայտնում է Aysor.am-ը: Լրագրողներին հետաքրքրում էր նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից լիազորությունների ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ տեղեկություններն արդյոք իրականությանը համապատասխանում են։ Ի պատասխան՝ Մակունցն ասել է, որ դեռ չի հասցրել ծանոթանալ հոդվածին ու հավելել. «Կծանոթանամ և կարծիքս կհայտնեմ: Երբ ծանոթանամ նյութին, հասկանամ՝ ինչ է տեղի ունենում, այդ ժամանակ նաև խմբակցությունով կքննարկենք, և խմբակցության դիրքորոշումը կկարողանամ հայտնել միայն այդ քննարկումից հետո»: Կառավարության պաշտոնյաների հետ հանդիպումներն ընթանում են դռնփակ ռեժիմով։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մինչ այժմ հրավիրել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |