Ալիևի որդին $35 մլն արժողությամբ տուն ունի Ռուբլյովկայում20 փետրվարի 2019 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդարը, հողակտոր և տուն ունի մերձմոսկովյան հայտնի Ռուբլյովկայում: Այդ մասին հայտնում է «Պրոեկտ» պարբերականը «Ռոսռեեստրի» տվյալների վրա հղումով: Հեյդար Ալիևն առանձնատան սեփականատերն է դարձել 9 տարեկանում: Ըստ «Ռոսռեեստրի», տունը նրան է նվիրել Ադրբեջանի նախագահի աներ Արիֆ Փաշաևը գնումից մեկ տարի անց: »Մեյենդորֆի այգիներ» ավանում գտնվող հողակտորի մակերեսը գերազանցում է 7 000 քմ, իսկ առանձնատան մակերեսը՝ 1.6 հազար քմ է: «Պրոեկտը» բնակմակերեսի արժեքը գնահատել է մոտ 35 միլիոն դոլար: Հարևանությամբ են գտնվում ՌԴ նախագահի և վարչապետի նստավայրերը: Նույն հատվածում է գտնվում նաև Ալիևի ավագ դստեր՝ Լեյլայի տունը: Արիֆ Փաշաևի զարմիկ Ջամալը ղեկավարում է Pasha Holding –ը՝ մի կորպորացիա, որը միավորում է Ադրբեջանի նախագահական ընտանիքի բազմաթիվ ակտիվները: Այն, որ Pasha Holding-ի հետևում Ադրբեջանի նախագահի դուստրեր Լեյլա և Արզու Ալիևաներներն են, հայտնի է դառնում Kapital bank-ի տարեկան զեկույցից: Pasha Holding-ն իր ակտիվների գումարը գնահատում է $4 մլրդ: Ալիևների և Փաշաևների կլաններն անշարժ գույք ունեն նաև աշխարհի տարբեր երկրներում: Ըստ Transparency International-ի, Ադրբեջանը 152-րդն է 180 երկրից կոռուպցիայի ընկալման վարկանիշում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |