ԱԳԲԱ Լիզինգը վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար ՎԶԵԲ-ից մրցանակ է ստացել20 փետրվարի 2019 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Հայաստանում Կանաչ տնտեսությունների ֆինանսավորման նոր ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառումն էր, որի շրջանակում ՎԶԵԲ-ը մրցանակներ է շնորհել ֆինանսական կառույցներին և գործարարներին, որոնք ակտիվ գործունեություն են ծավալել վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ սարքավորումների ներդրման ոլորտներում: «Փոփոխության գործակալ» անվանակարգում վերականգնվող էներգիայի ոլորտում կատարած արդյունավետ կանաչ ներդրումների համար ԱԳԲԱ Լիզինգը ՎԶԵԲ-ի կողմից արժանացել է «Լավագույն գործակալ» մրցանակին:
«Ծրագրի շրջանակում ֆինանսավորել ենք էներգախնայող, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի սարքավորումների և հիմնական միջոցների ձեռքբերումը: Կանաչ տնտեսությունների ֆինանսավորումը մեր ընկերության գերակա ուղղություններից մեկն է: Գրին Լիզինգ ենթաբրենդով կանաչ նախագծերի ֆինանսավորումը ՎԶԵԲ-ի հետ սկսել ենք իրականացնել մոտ $2.5 մլն ընդհանուր ծավալով ֆոնդի միջոցով, որը հետագայում ավելացվել է ևս $4 մլն-ով: Իսկ այժմ մեր գործընկերոջ հետ բանակցություններն ավարտվել են և որոշվել է ևս $2 մլն ռեսուրս տրամադրել ԱԳԲԱ Լիզինգին: ՀՀ բոլոր մարզերում արդեն իրականացվել է ավելի քան 40 ծրագիր։ Լինելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ ֆինանսական խմբի անդամ, մենք մեծ հնարավորություններ ունենք, քանի որ կարողանում ենք ֆինանսավորումն իրականացնել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի 59 մասնաճյուղի միջոցով», - իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը: ԱԳԲԱ Լիզինգն իր «Գրին Լիզինգ» ենթաբրենդի միջոցով 2014-ից իրականացրել է 800-ից ավելի նախագիծ է իրականացրել՝ ՀՀ տնեսությունում կատարելով ավելի քան $20 մլն-ի ներդրում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |