ԿԳ նախարարը չի տեսնում Սիմոնյանին ԵՊՀ-ի 100-ամյակին![]() 21 փետրվարի 2019 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի100-ամյակը նշվելու է մեծ շուքով, հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան հեռարձակման ժամանակ: Նա նշել է, որ չի պատկերացնում ԵՊՀ-ի 100-ամյակի տոնակատարությունը ներկայիս ռեկտոր Արամ Սիմոնյանի մասնակցությամբ՝ հավելելով, որ ասել է այդ մասին բուհի ղեկավարին նրա հետ հանդիպմանը: Հարությունյանը հայտարարել է նաև, որ Սիմոնյանը ստել է՝ ասելով, թե բուհի 100-ամյակը չի նշվելու: «Սիմոնյանի հետ հանդիպումից հետո ես գնացել եմ Նիկոլ Փաշինյանի մոտ և նրա հետ քննարկել ենք, որ մեծ, շատ մեծ շուքով նշելու ենք ԵՊՀ-ի 100-ամյակը։ Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել, ես վարչապետից նման հանձնարարական ստացել եմ։ Հանձնաժողով է ստեղծվել։ Սիմոնյանի պնդումը, թե իր հետ է կապված հանձնաժողով չստեղծելը, սուտ է, կեղծիք է», - ասել է Հարությունյանը։ Նա հավելել է նաև, որ Սիմոնյանի հետ է կապված բուհին առնչվող ամեն բացասական կարծիքը, բոլոր խախտումները՝ «ուսանողների, դասախոսների սահմանափակումները, բուհի ինքնավարությունը պլինտուսի մակարդակի իջեցնելը»։ «Եթե մենք մեծ շուքով նշելու ենք 100-ամյակը, ապա ի՞նչ մեսիջ ենք տալու հանրությանը, եթե Արամ Սիմոնյանը շարունակում է պաշտոնավարել», - նշել է նախարարը։ Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդագրություն էրև տարածել, որի համաձայն ԵՊՀ-ի ղեկավար պաշտոնատար անձը ընկերության ղեկավարից որպես կաշառք ստացել է 10.000 դոլար ընդհանուր արժողությամբ գույք: ԵՊՀ-ն իր հերթին պարզաբանում է տարածել ներկայացված մեղադրանքները վերաբերյալ՝ շխտելով դրանց իսկությունը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |