ՀՀ-ում շախմատային կրթությանը նվիրված միջազգային կոնֆերանս կանցնի![]() 21 փետրվարի 2019 - 11:41 AMT PanARMENIAN.Net - 2019 թ. մայիսի 7-8-ը Հայաստանում շախմատային կրթությանը նվիրված միջազգային կոնֆերանս կանցկացվի: Կազմակերպիչներն են Շախմատի միջազգային ֆեդերացիայի շախմատը կրթական համակարգում հանձնաժողովը և Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Կոնֆերանսը կրում է «Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները» խորագիրը: Ավելի վաղ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ դեռևս հայտնի չէ՝ շախմատը կշարունակվի դասավանդվել դպրոցում, թե ոչ: «Ծնողների կողմից կան բողոքներ այս առումով ու քննարկվող առարկաների մեջ նաև շախմատը կլինի՝ բոլոր առարկաները կլինեն: Բոլորի ծրագրերը փոխվելու են», - ասել էր նա: 2011-ին Հայաստանն առաջինը աշխարհում շախմատը որպես պարտադիր առարկա ներդրեց դպրոցներում՝ տարրական դպրոցի 2-4-րդ դասարաններում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |