Samsung-ը ներկայացրել է ծալովի էկրանով Galaxy Fold-ը21 փետրվարի 2019 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Samsung կորպորացիան Սան Ֆրանցիսկոյում կայացած շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է իր առաջին ծալովի Galaxy Fold սմարթֆոնը: Սմարթֆոնն ուղղահայաց է ծալվում: Այն հագեցած է 7.3 դյույմ անկյունագիծ ունեցող ներքին և 4.6 դյույմ անկյունագծով արտաքին էկրանով, որը կարելի է օգտագործել, երբ սմարթոֆնը ծալված վիճակում է: Galaxy Fold-ը կարող է ապահովել մեկ էկրանի վրա 3 ակտիվ հավելվածների հետ աշխատանքը, գրում է Meduza-ն: Սմարթֆոնը 6 տեսախցիկ ունի՝ 3-ը հեռախոսի հետին պանելին, 2-ը՝ ներքին, ևս 1-ը՝ դիմերեսին: Բացի այդ, Galaxy Fold-ը սքաներ ունի մատնահետքի համար կողային մասում: Սմարթֆոնը թողարկվելու է 5G և LTE տարբերակներով: Galaxy Fold-ի համաշխարհային վաճառքները կսկվեն ապրիլի 26-ից: Սմարթֆոնի արժեքը կլինի 1980 դոլար: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» |