«Իմ քայլը» բյուջեից 78 մլն դրամ կստանա, ՀՀԿ-ն՝ 5.2 մլն21 փետրվարի 2019 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստում որոշվել է աջակցություն ցուցաբերել ՀՀ ԱԺ ընտրություններում 3%-ի շեմը հաղթահարած կուսակցություններին և դաշինքներին: «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով այդ կուսակցությունները պետական ֆինանսավորում կստանան 5 տարի: 2018-ի դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրություններին մասնակցած 11 ուժից 5-ն է հաղթահարել օրենքով սահմանված շեմը. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավաքել է 4.7%, իսկ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ 3.89%, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%, «Իմ քայլը» դաշինքը՝ 70.43 %, «Բարգավաճ Հայաստանը»՝ 8.27%, որոնք կստանան ֆինանսական աջակցություն: «Իմ քայլը» դաշինքը կստանա 78 միլիոն դրամ, ԲՀԿ-ն՝ 9.1 միլիոն դրամ, «Լուսավոր Հայաստանը»՝ 7 միլիոն դրամ, ՀՀԿ-ն՝ 5.2 միլիոն դրամ, ՀՅԴ-ն՝ 4.3 միլիոն դրամ։ Պետական բյուջեով նախատեսված` կուսակցությունների ֆինանսավորման միջոցների ընդհանուր ծավալը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 0,04-ապատիկի և Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թվի արտադրյալից: Միջոցները բաշխվում են Ազգային ժողովի վերջին ընտրություններում ուժերի ստացած ձայներին համամասնորեն։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |