€31.5 մլն ԵՄ-ից՝ ՀՀ-ում տուրիզմի և ագրոոլորտի զարգացմանը21 փետրվարի 2019 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը€31.5 մլն կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը՝ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում գյուղատնտեսության, նորարարական տուրիզմի և ստեղծագործական արդյունաբերության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացմանը: ՀՀ կառավարության փետրվարի 21-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան համաձայնագրում նշվում է, որ դրամաշնորհը կտրբի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ),Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ՝ Հարևանության ներդրումային հարթակի (ՀՆՀ) միջոցներից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը գույքի կամ ֆինանսական պարտավորությունների հետ կապված որևէ համաֆինանսավորում չի տրամադրում։ Ծրագրի նպատակն է առաջ մղել Հայաստանի նորարարական տնտեսությունը մասնավոր հատվածի, ինչպես նաև զարգացման գործընկերների հետ սերտ համագործակցությամբ՝ միևնույն ժամանակ ապահովելով Հայաստանի ձեռնարկատերերին տրամադրվող ԵՄ աջակցության տեսանելիությունը: Ավելին, գործընթացների իրականացման հաջորդական մոտեցման շրջանակներում դրանով կպահանջվի ներգրավել ներդրողների միջազգային ցանց՝ կայուն տարածքային զարգացում և աճ ապահովելու համար: Ծրագրով կստեղծվի Ստեղծարար կենտրոն, որը կաջակցի տնտեսական աճի և ընդլայնված սոցիալական ներգրավվածության համար խթան հանդիսացող ստեղծարար ոլորտը խթանելուն՝ ապահովելով թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց մասնակցությունը։ Պլանավորված աջակցությունը հիմնված կլինի փոխգործակցության վրա և կամրապնդի միջոլորտային համագործակցությունը։ Ծրագիրը կօգտվի տարբեր ԵՄ ծրագրերից, այդ թվում՝ «ԵՄ-ն բիզնեսի համար», «Փորձնական տարածաշրջանային զարգացման ծրագիր», «ՓՄՁՄ» (Փոքր և միջին ձեռնարկությունների միջև մրցակցություն) և «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրերից։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |