Աջ ղեկով մեքենաները ՀՀ կներմուծվեն մինչև մայիսի 1-ը. Վարչապետն ասել է՝ թեմային այլևս չեն անդրադառնալու21 փետրվարի 2019 - 14:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության փետրվարի 21-ի նիստում ընդունվել է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքում փոփոխության նախագիծը, որով թույլ կտրվի մինչև մայիսի 1-ը ՀՀ տարածք ներմուծել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը գնված աջ ղեկով մեքենաները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, որ այս խմբաքանակի ներմուծումից հետո աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման հարցին այլևս չեն անդրադառնալու: «Պայմանը մեկն է, որ այս թեմային այլևս երբեք չենք անդրադառնալու», - ասել է նա: ՀՀ տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Հակոբ Արշակյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ որոշումը վերաբերում է բացառապես այն մեքենաներին, որոնք գնվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ այս ընթացիկ տարում գնված մեքենաներն արգելվում է ներմուծել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |