Բյուջետային ուղեցույց Երևանով. Ինչպես գիրանալ 5 օրում![]() 21 փետրվարի 2019 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Aviasales ծառայությունը բյուջետային ուղեցույց է հրապարակել Երևանով, որտեղ, մասնավորապես, անդրադարձ է կատարվում Երևանի պատմությանը, ավանդույթներին և ռեստորաններին: Հոդվածում նշվում է, որ Երևանն ամենաակնհայտ ուղղություն չէ ճամփորդության համար, եթե ազգանունդ «յանով» չէ ավարտվում: Սակայն, ըստ հեղինակի, գեղեցկության, պատմության, ավանդույթների, հարմարավետության և մյուս կողմից գների ու ճանապարհի տևողության հարաբերակցությամբ Հայաստանն իր առաջատարների եռյակում է: «Երևանն աշխարհի ամենաանվտանգ քաղաքաներից մեկն է, որտեղ ինձ վիճակվել է լինել: Այստեղ կարելի է հանգիստ զբոսնել գիշերները, ոչ ոք անկարգություններ չի սարքում և չի նեղում զբոսաշրջիկներին, իսկ աղջիկների հանդեպ տեղի պատանիները միշտ հարգալից են ու քաղաքավարի»,-նշում է հոդվածի հեղինկաը: Հոդվածում նշվում է, որ Երևանի հետ ծանոթության համար լավագույն ժամանակը մայիսն ու սեպտեմբերն են, և հարակից շաբաթները: «Ճիշտն ասած, ես մեծ սպասելիքներ չունեի Երևանից, առավել ևս լայն էր իմ ժպիտը բոլոր այն օրերին, երբ զբոսնում էինք այդ գունագեղ, հյուրընկալ քաղաքում: Արևոտ եղանակին Երևանը գունազարդվում է վարդագույնի բոլոր երանգներով՝ կաթնագույնից մինչև գրեթե բոսորագույն: Դա կատարվում է շնորհիվ տուֆի, որը հրաբխային ծագում ունի և որով երեսպատված են քաղաքի տները: Հատկապես գեղեցիկ է դա մայրամուտին, երբ երկինքն ու քաղաքը վերածվում են միասնական բրոնզաբոսորագույն կտավի»,-ասվում է հոդվածում: Նշվում է, որ Երևանում կերակուրը շատ է այն «աներևակայելի համեղ է և նույնքան աներևակայելի էժան»: Հեղինակը խորհուրդ է տալիս այցելել մի շարք ռեստորաններ և սրճարաններ, որտեղ կարելի է ճաշակել ինչպես տեղական, այնպես էլ եվրոպական խոհանոցի ուտեստներ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |