Վանեցյան. Ալեքսանդր Սարգսյանը $11.5 մլն-ի հարկային ակտ է վճարել

Վանեցյան. Ալեքսանդր Սարգսյանը $11.5 մլն-ի      հարկային ակտ է վճարել

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը $11.5 մլն-ի հարկային պարտավորություններ է կատարել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա նշել է, որ քրեական գործը դեռ շարունակում է քննվել և ընթացքում նոր տեղեկություններ կլինեն Ալեքսանդր Սարգսյանի ունեցվածքի մասին:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտնել էր, որ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերով նա պետությանը փոխանցել է $18.5 մլն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նաև, որ Սարգսյանի միայն մեկ բանկային հաշվում $30 մլն կա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---