Արևմտահայերենը Թուրքիայում վտանգված լեզու է համարվել22 փետրվարի 2019 - 11:47 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի «Աշխարհի վտանգված լեզուների ատլասի» դասակարգմամբ արևմտահայերենը համարվել է Թուրքիայի տարածքում վերացման վտանգի տակ գտնվող լեզուներից մեկը: ՅՈւՆԵՍԿՕ-ի «Աշխարհի վտանգված լեզուների ատլասի» խմբագիր Քրիս Մոլզին, պատասխանելով BBC-ի թուրքերեն ծառայության հարցերին, ասել է, որ Թուրքիայի տարածքում 18 վերացած կամ վերացող լեզուներ կան: Դրանցից 3-ը՝ ուբիխերենը, Մլահսո (արևելյան ասորերեն) և Կապադովկիայի հունարենն ամբողջովին վերացել են, իսկ հերթևիներենը (արամեական լեզու) վերացման եզրին է: Խիստ վտանգված լեզուներն են լադինոն ու գագաուզերենը: Արևմտահայերենը, ռումիներենը, համշեներենը, լազերենը, Պոնտոսի հունարենը, աբխազերենը, սուրեթը դասակարգվել են որպես վերացման վտանգի տակ գտնվող լեզուներ, հայտնում է Ermenihaber-ը: 2000-ից սկսած փետրվարի 21-ը ՅՈւՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ նշվում է որպես մայրենի լեզվի օր: 2019-ին օրվա նշանակությունն ավելի է կարևորվում, քանի որ ՄԱԿ-ը 2019 թվականը հայտարարել է մայրենի լեզուների տարի: Աշխարհում խոսվում է ավելի քան 7000 լեզվով: Լեզվական առումով ամենաբազմազանը Պապուա նոր Գվինեան է: 8 միլիոնից քիչ ավել բնակչություն ունեցող այս երկրում խոսվում է ավելի քան 800 լեզվով: Լեզվական բազմազանությամբ ընդհանրապես աչքի չընկնող երկիրը Հյուսիսային Կորեան է, որտեղ խոսվում է ընդհամենը 1 լեզվով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |