Սարգսյանի հրաժարականից 9 ամիս անց ՀՀ-ում ծնելիությունը մի փոքր աճել է22 փետրվարի 2019 - 12:07 AMT PanARMENIAN.Net - 2019-ի հունվարին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից 9 ամիս անց, Հայաստանում ծնելիությունն աճել է: Սարգսյանը հրաժարական է տվել 2018 թվականի ապրիլի 23-ին: PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան առողջապահության նախարարությունից հայտնել են, որ 2018-ի հունվարին ծնվել է 2909 երեխա, իսկ ընթացիկ տարվա հունվարին՝ 2975, ինչը 2.26%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Ընդ որում, ՀՀ-ում տարիներ ի վեր ծնելիության ցուցանիշն անկման մեջ է եղել: Մասնավորապես, 2016-ի հունվարին ծնելիության անկում էր գրանցվել, նվազումը շարունակվել է մինչև 2018-ի հունվարը ներառյալ. 2016-ի հունվարին ծնվել է 3225 երեխա, 2017-ին այդ թիվը նվազել է՝ հասնելով 3042 երեխայի: Ընթերցեք նաև՝ «Հեղափոխությունից հետո 14 Նիկոլ է ծնվել, 2017-ին՝ 3»: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |