ԱՄՆ-ն մտադիր է մոտ 200 խաղաղապահ թողնել Սիրիայում![]() 22 փետրվարի 2019 - 13:14 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադիր է որոշ ժամանակով մոտ 200 խաղաղապահ թողնել Սիրիայում՝ իր զինծառայողներին այդ երկրից դուրս բերելուց հետո: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սարա Սանդերսը: Նման քայլը նա բացատրել է Սիրիայում «խաղաղության պաշտպանությամբ», գրում է Deutsche Welle-ն: 2014-ի օգոստոսին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան գործողություն սկսեց «Իսլամական պետություն» ջիհադական կազմավորման դեմ: Նույն տարվա սեպտեմբերին այն առաջին հարվածները հասցրեց ԻՊ օբյեկտներին Սիրիայում: 2018-ի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց ամերիկյան զորքերը դուսր բերելու մասին՝ հայտարարելով, որ ահաբեկիչներն արդեն պարտվել են: 2019-ի հունվարին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն և կոալիցիայի ներկայացուցիչը հայտարարեցին, որ ԱՄՆ զինծառայողները սկսել են հեռանալ Սիրիայից: Վաշինգտոնը չի հրապարակել զորքերի դուրս բերման ծրագիրն անվտանգության նկատառումներից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |