ՀՀ-ն ճամփորդությունների բյուջետային ուղղությունների թվում է22 փետրվարի 2019 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ընդգրկվել է երկշաբաթյա հանգստի համար մատչելի երկրների ցանկում, հայտնում է Skyscanner-ը: Փորձագետները հաշվարկել են երկշաբաթյա ուղևորության արժեքը 2 մեծահասակ անձի համար 30 երկրներից մեկը: Հաշվի է առնվել ՌԴ քաղաքներից ավիատոմսերի միջին արժեքը, ինչպես նաև հյուրանոցային համարի կամ բնակարանի վարձակալման գինը, սնունդը սրճարաններում և ռեստորաններում, տրանսպորտի և զվարճանքների ծախսերը: Հայաստանից բացի, բյուջետային հանգստի առաջատարներ են համարվել նաև Բելառուսը, Մոլդովան, Աբխազիան և Վրաստանը, գրում է ՌԻԱ Նովոստին: Վարկանիշում ընդգրկվել է նաև 9 էկզոտիկ ուղղություն: Ամենաէժան ուղղությունը Հնդկաստանն է՝ այնտեղ մեկնողներն ընդամենը 32 դոլար ավելի կծախսեն, քան Վրաստան մեկնողները (1594 դոլար` 1562-ի դիմաց): Ավելի թանկ կլինի ուղևորությունը Աֆրիկա՝ Մարոկկոյում երկշաբաթյա հանգստի բյուջեն կկազմի միջինը 1962 դոլար: Մատչելի էկզոտիկայի ցանկում են հայտնվել նաև Վիետնամը՝ 1980 դոլարով և Շրի Լանկան՝ 2072 դոլարով, որոնք, Խորվաթիայից և Հունաստանից էժան են: Ցուցակում են նաև Ինդոնեզիան՝ 2201 դոլարով, Թաիլանդը՝ 2266 դոլարով, Թունիսը՝ 2400 դոլարով և Տանզանիան՝ 2704 դոլարով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |