Փաշինյան. Տարածաշրջանի ռազմաքաղաքական միջավայրը թույլ չի տալիս յոլա գնալով ապրել![]() 22 փետրվարի 2019 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը կառավարության կողմից հռչակված է որպես առաջնահերթություն: Այդ մասին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է իրականացնել կառուցվածքային փոփոխություններ և գտնել հնարավորություններ, որ ոլորտի ֆինանսավորումը էական մեծանա: Նա հավելել է, որ այն աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական միջավայրը, որ «այսօր կա տարածաշրջանում մեզ թույլ չի տալիս յոլա գնալու տրամաբանությամբ ապրել», հայտնում է Panorama.am-ը: «Յոլա գնալու այդ տրամաբանությամբ մենք ընդամենը սպառում ենք այն ռեսուրսները, որոնք մենք ունենք։ Պետք է մտածենք մեր ռեսուրսների զարգացման մասին։ Այո, մենք պետք է գնանք ոչ պոպուլյար, կամային լուծումների, որ համոզվենք, որ մեր պետական համակարգում պարապ օղակ չկա», - հավելել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ռազմարդյունաբերության զարգացումը պետք է իրականացվի գիտական պոտենցիալի, մասնավոր ներդրումների և պետական կառավարման համակարգի հստակ աշխատող մեխանիզմի միջոցով, «Այս համատեքստում ենք դիտարկում Հայաստանում բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարության ստեղծումը, որը կարևոր, բայց ոչ բավարար պայման է, որ մենք կարողանանք ոլորտում հասնել լուրջ փոփոխությունների։ Կարևոր է հատկապես գիտական պոտենցիալի հետ համագործակցությունը»։ Փաշինյանի կարծիքով՝ այսօր ՀՀ-ն որոշակի կարողություններ ունի, բայց դրանց ծավալը, թողութնակությունը գոհացուցիչ ու բավարար չէ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռազմարդյունաբերության ոլորտում ՀՀ-ն կարող է գործակցել լեհական «Լուբավայի» հետ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |