Դպրոցական պայուսակները 2 անգամ ավելի կթեթևանան![]() 22 փետրվարի 2019 - 18:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն. դասագրքերը կլինեն երկհատոր: «Քննարկումներից հետո որոշեցինք, որ նոր դասագրքերը լինելու են երկհատոր, ինչը հնարավորություն կտա մոտ երկու անգամ թեթևացնել դպրոցական պայուսակները երեխաների համար: Մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար», - գրել է նախարարը: Նա նաև ընդգծել է, որ դասագրքերի այս փոփոխությունը ծնողների համար լրացուցիչ ֆինանսական բեռ չի ստեղծի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |