Արգենտինայում մահացել է Ցեղասպանությունը վերապրած 106 տարեկան հայուհին23 փետրվարի 2019 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 21-ին Արգենտինայում 106 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Լուսին Բերեջիկլյան-Խաչատրյանը, հայտնում է Prensa Armenia-ն: Նա ծնվել է 1913-ի հունվարի 7-ին Արևմտյան Հայաստանի Այնթափ գավառում, թեև նրա փաստաթղթերում որպես ծննդյան թիվ նշված էր 1909 թվականը: «Ավելի լավ է ոչինչ չհիշել, եթե հիշեմ, չեմ կարողանա քնել»,- ասել է Բերեջիկլյան-Խաչատրյանը 2015-ին Telefe Noticias-ին տված հարցազրույցում: Լուսինի հայրը՝ Աբրահամը ոսկերիչ էր: Երբ սկսվեցին հայերի հետապնդումները, նա ավագ որդիներին Սիրիա ուղարկեց՝ Հալեպ: Շուտով Աբրահամը հիվանդացավ, նրա ընկեր թուրքերը փորձում էին սայլ գտնել նրա ընտանիքի համար, որպեսզի նրանք կարողանան փախչել: Սակայն Սիրիայի ճանապարհին զինվորականները խլել են այդ սայլն ու ամբողջ գույքը: Այնուամենայնիվ, ընտանիքին հաջողվել է Սիրիա հասնել, սակայն Հալեպում վախճանվել է Լուիսնի մայրը՝ նա հղի էր: Առաջին աշխարհամարտից հետո Լուսինի ընտանիքը վերադառնում է հայրենի գյուղ, սակայն այնտեղ միայն ավերակներ է գտնում, իսկ թուրքական իշխանությունները կրկին արտաքսում են նրանց: Լուսինի հայրը որոշում է ընտաիքի հետ Դամասկոս հասնել: Ճանապարհին նրանք մի կնոջ են հանդիպում, որը ողբում էր իր ոդրիների ու ամուսնու մահը: Աբրահամն առաջարկում է նրան խնամել Լուսինին անում է դա մինչև Դամասկոս հասնելը: Դամասկոսում Աբրահամը մահանում է, իսկ նրա եղբայրները մեկնում են Արգենտինա: Ինքը Լուսինն ավագ քրոջ հետ մնում է Դամասկոսում մինչև16 տարին լրանալը, իսկ հետո ևս մեկնում է Լատինական Ամերիկա, որտեղ Լուսինը սովորում է իսպաներենը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |