ԱՄՆ-ի նոր դեսպանն առաջիկայում կժամանի ՀՀ

ԱՄՆ-ի նոր  դեսպանն առաջիկայում կժամանի ՀՀ

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին առաջիկայում Երևան կժամանի, այս մասին հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։

«Ուրախությամբ հայտնում ենք, որ հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին կժամանի Երևան: Մանրամասների համար շարունակե՛ք հետևել մեր էջին»,– ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Վաշինգտոնում կայացել է ՀՀ - ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիի երդման արարողությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---