Զեյնալյանը հերքել է Քոչարյանի պաշտպանի ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործերով պարտվելու հրահանգի մասին խոսքերը![]() 23 փետրվարի 2019 - 16:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի «իրականությանը չհամապատասխանող այն հայտարարությունը», ըստ որի՝ ՀՀ վարչապետը ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցչին հրահանգել է պարտվել Մարտի 1-ի գործերով։ «Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ Մարտի մեկի գործերի գերակշռող մեծամասնությունով ավարտված է թղթակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, և այդ գործերը ՄԻԵԴ-ում ներկայացրել է ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը։ ՀՀ կառավարության դիրքորոշումները ներկայացված են եղել, և մեր Կառավարությունը բացարձակապես չի միջամտել՝ անկախ նրանից, որ նախորդ գումարման Ազգային ժողովում լսումների ժամանակ մենք ընդդիմացել ենք դրան, ներկայացրել ենք հակափաստարկներ», - նշել է Զեյնալյանը։ Նա նշել է նաև, որ ի պաշտոնե, ներկայիս կառավարության գործունեության ընթացքում, դրանց բացարակապես չեն միջամտել՝ «չնայած նրան, որ լիազորված են ՀՀ կառավարության անունից իրականացնելու, օրինակ, միակողմանի հայտարարություն, հաշտության առաջարկություն»։ «Մենք կողմ ենք, որ ճշմարտությունը բացահայտվի, և այն օպոնենտությունը, որ ժամանակին ներկայացվել է, գնահատվի անկողմնակալ դատարանի կողմից», - նշել է Զեյնալյանը։ ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած քաղաքական գործընթացներին ՀՀ զինված ուժերի ներգրվմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Մարտի 1-ից անցել է 10 տարի, այդ օրը մայրաքաղաքում 10 ՀՀ քաղաքացի է զոհվել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |