Մխիթարյանը՝ գոլի հեղինակ. «Արսենալը» կշարունակի պայքարն ԱՊԼ-ում25 փետրվարի 2019 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալը» հաղթել է «Սաութհեմփթոնին» անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում: Հայաստանի հավաքականի և լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել խաղի 17-րդ րոպեին: 6-րդ րոպեին աչքի է ընկել Ալեքսանդր Լյաքազետը, որին գոլային փոխանցում կատարողը նույնպես Մխիթարյանն է եղել: Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի «Արսենալ» – «Սաութհեմփթոն» խաղում «Էմիրեյթս» մարզադաշտի գովազդային վահանակներին հայտնվեց Հայոց եռագույնը։ Հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով: Խաղից հետո Մխիթարյանը հայտարարել է. «Մենք գերազանց գործակցեցինք հարձակման գծում, բայց, այնուամենայնիվ, պետք է ավելի շատ գոլեր խփենք, քան այս 2 գնդակը: Մենք շատ կարևոր 3 միավոր վաստակեցինք: «Արսենալը» կշարունակի պայքարն ԱՊԼ մրցավազքում»: Հաղթանակից հետո «Արսենալը» բարելավեց իդ իրքը մրցաշարային աղյուսակում՝ հավաքելով 53 միավոր: «Սաութհեմփթոնը» 24 միավորով մնաց 18-րդ հորիզոնականում: Հաջորդ հանդիպումն ակումբը կանցկացնի «Բորնմուտի» հետ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Երևանում բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Վերջին տվյալներով ոստիկանության բաժիններ բերման էր ենթարկվել 151 քաղաքացի Միրզոյան․ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բանակցությունները կառուցողական էին Նա հավելել է, որ գործընթացը շարունակվում է ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Նիկոլյանին Նիկոլյանը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնք ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են իրավասու մարմինների հետ Մայիսի 20-ից գիծ դուրս կգա մետրոյի՝ 3 վագոնով ևս մեկ շարժակազմ Շարժակազմը վերանորոգվել է 4 ամսում |