5 տեսախցիկով Nokia 9 PureView սմարթֆոնը ներկայացվել է25 փետրվարի 2019 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Բարսելոնայում փետրվարի 25-28-ը կայանալիք MWC 2019 ցուցահանդեսին ընդառաջ HMD Global ընկերությունը ներկայացրել է երկար սպասված Nokia 9 PureView սմարթֆոնը՝ անսովոր հիմնական տեսախցիկով: Nokia 9 PureView-ի նորամուտն ակնկալվում էր դեռևս 2018-ի ավարտին, սակայն թողարկումը մի քանի անգամ հետաձգվել է: Մոդելը առաջատար սմարթֆոն է հետին մասում տեղակայված տեսախցիկով, որը հինգ 12 մեգապիքսելանոց մոդուլ ունի Zeiss օպտիկայով, f/1.8 ապերտուրայով, որից երկուսը մոնոքրոմ են: Ֆրոնտալ տեսախցիկը 20 մեգապիքսելանոց է, գրում է Ferra.ru-ն: Սմարթֆոնը հագեցած է 5,99 դյույմանի POLED դիսփլեյով, Quad HD+ (2880 x 1440 պիքսել) թողունակությամբ և անմիջապես էկրանի վրա գտնվող մատնահետքերի սկանավորմամբ: Ապարատային հիմք է ծառայել Snapdragon 845 պրոցեսորը, 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներկառուցված հիշողությամբ: Մարտկոցը 3320 մԱժ ծավալ ունի: Ջրից և փոշուց պաշտպանությունը նախատեսված է ըստ IP67 չափանիշի: Չափսերն են՝ 155 х 75 х 8 մմ, իսկ քաշը՝ 172 գրամ: Սարքն աշխատում է Android 9 Pie-ով: Եվրոպայում Nokia 9 PureView-ն վաճառքի կհանվի մարտի սկզբին 699 դոլարով՝ կապույտ երանգով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |