Փաշինյանը՝ կուսակիցներին․ Մեր մեծագույն առաքելությունը ՀՀ քաղաքացուն չհիասթափեցնելն է (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Հայաստանում պիտի լուրջ վերափոխումներ տեղի ունենան, ու դրանք պիտի սկսեն ներկա իշխանության ներկայացուցիչներից։ Այս մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» 4-րդ աշխատանքային համաժողովին։ «Մեր մեծագույն առաքելությունը ՀՀ քաղաքացուն չհիասթափեցնելն է։ Իսկ չհիասթափեցնելու միակ ճանապարհը հետևյալն է ՝ շարունակել քաղաքացուն ներշնչել վստահություն սեփական ուժերի նկատմամբ», - նշել է նա։ «Ներկաներից շատերն ունեն պետպաշտոնյայի կարգավիճակ ու պիտի հասկանան, որ իրենց վրա դրված է առանձնահատուկ պատասխանատվություն», - շեշտել է նա, դիմելով հավաքվածներին։ «Շատ դեպքերում ունենք իրավունք որոշ սխալների՝ հասկանալու, որն է շարքային քաղաքացու մեր կարգավիճակի ու պետպաշտոնյայի մեր կարգավիճակի համադրման մեթոդը։ Պիտի հասկանանք, որտեղ է սկսվում չարդարացված ճոխությունը ու որտեղ ավարտվում պետական արարողակարգի նրբությունները։ Սա շատ կարևոր սահման է», - նշել է նա։
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |