ՀՀ-ից Իրաք էլեկտրականության առաքման ոլորտում գործակցություն է հնարավոր![]() 25 փետրվարի 2019 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր է գործակցել Իրաքի հետ էներգետիկայի բնագավառում: Այդ մասին փետրվարի 24-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը խոսել է Իրաքի էներգետիկայի նախարար, դոկտոր Լուեյ ալ-Խատիբի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ հայկական կողմը մատնանշել է Հայաստանից դեպի Իրաք էլեկտրականության առաքման, ինչպես նաև այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունների մասին։ Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ բնագավառում տեղի ունեցող միջազգային ցուցահանդեսներին մասնակցության վերաբերյալ։ Նախարար ալ-Խատիբը, ներկայացնելով Իրաքի էներգտիկ ոլորտում առկա խնդիրները և ձեռնարկվող միջոցառումները, ՀՀ դեսպանին հայտնել է իրաքյան կողմի պատրաստակամությունը` խորացնելու և զարգացնելու երկկողմ համագործակցությունը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |