ԱԺ հանձնաժողովը մերժել է անկախ արհեստակցական մարմին ստեղծելու նախագիծը![]() 25 փետրվարի 2019 - 15:12 AMT PanARMENIAN.Net - ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին: Խորհրդարանական հանձնաժողովը մերժել է օրինագիծը. կողմ է քվեարկել 4 պատգամավոր, դեմ՝ 5-ը, հայտնում է Yerkir.am-ը։ Հիմնական զեկուցողը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էր։ Նա նշել է, որ, անկախ արհեստակցական մարմին ստեղծելով, աշխատակիցները կախվածություն չեն ունենա իրենց գործատուներից: «Գործող օրենքով` արհմիությունները ստեղծվում են տվյալ գործատուի մոտ` այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող գործատուների թվից: Քանի որ ֆինանսավորման հիմնական աղբյուրը եղել ու մնում են գործատուի կողմից տրվող հատկացումները, արհմիությունները կաշկանդված են և կնքում են գործատուի ցանկացած որոշում: Ստեղծում ենք անկախ արհեստակցական կազմակերպություն, որ աշխատակիցները կարողանան անդամակցել և' իրենց աշխատավայրում գործող արհմիությանը, և', ցանկության դեպքում, նաև իրենց գործատուից որևէ կախվածություն չունեցող արհեստակցական միությանը»,- ասել է նա: Պատգամավորը հիշեցրել է, որ օրինագիծը հանձնաժողովի «բավարար» եզրակացությունն էր ստացել դեռևս 6-րդ գումարման խորհրդարանում, սակայն պատգամավորների ներկա չլինելու պատճառով այդպես էլ խորհրդարանականների կողմից չի քննարկվել։ Օրինագիծը ստացել է Հայաստանի գործող կառավարության բացասական եզրակացությունը: Նախագծի ընդունման պարագայում կստացվեր, որ ոչ միայն համապատասխան ճյուղի տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները կկարողանան միավորվել և ստեղծել արհեստակցական կազմակերպություն, այլև տարբեր ճյուղերի տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները: Տնտեսության տարբեր ճյուղերում աշխատողներն ունեն մասնագիտական և աշխատանքային տարբեր առանձնահատկություններ: Հետևաբար, տնտեսության տարբեր ճյուղերի գործատուների մոտ տարբեր մասնագիտություններ ունեցող աշխատողների միավորումը մեկ արհեստակցական կազմակերպությունում կարող է հանգեցնել այդ արհմիության անդամների շահերի բախման: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |