Մարտունիում և Եղեգնաձորում հիվանդանոցներ կկառուցվեն25 փետրվարի 2019 - 17:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում կկառուցվեն նոր բժշկական կենտրոններ, հայտնում է ՀՀ ԱՆ Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ պետական հիմմնարկի ֆեյսբուքյան էջը: Փետրվարի 20-ին տեղի է ունեցել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակում իրականացվող ՀՀ Վայոց ձորի մարզային և ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում նոր բժշկական կենտրոնների կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և հեղինակային հսկողության իրականացման պայմանագրի ստորագրումը։ 2018 թվականի օգոստոսի 1-ին վերոնշյալ երկու նոր բժշկական հաստատությունների կառուցման համար՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և հեղինակային հսկողության իրականացման նպատակով հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել «ՀայՆախագիծ» ԲԲԸ-ն: Մարտունու նոր բժշկական կենտրոնը, բաղկացած բազմաֆունկցիոնալ հիվանդանոցից և պոլիկլինիկական հատվածից, հնարավորություն կընձեռի Մարտունու տարածաշրջանի մոտ 89,000 բնակչությանը մատուցել որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ, իսկ Վայոց ձորի մարզային բազմաֆունկցիոնալ նոր բժշկական կենտրոնը կսպասարկի Վայոց ձորի մարզի շուրջ 49,600 բնակչությանը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան ՀԱԿ. Ժողովրդի ընդվզումն իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է «Պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից»,–ասել է Զուրաբյանը |