Տոնոյան. Եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, չենք հապաղի![]() 26 փետրվարի 2019 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Հայկական Զինված ուժերը, Արցախում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, չեն պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, հայկական կողմը չի հապաղի: «Փոխվում է հոգեբանությունը, մոտեցումը, քանի որ պաշտպանության մեջ գտնվող բանակները միշտ պարտություն են կրում: Ուստի մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում», - ասել է նախարարը: Այն հարցին, թե հարձակվելու ենք նաև՝ Տոնոյանը պատասխանել է. «Իսկ ինչո՞ւ ոչ»։ Պաշտպանության նախարարը նշել է նաև, որ քանի որ քանակական, ժողովրդագրական, տնտեսական առումով հավասար դիրքերում չենք Ադրբեջանի հետ, ոսւտի պետք է «ավելի շատ ուշադրություն դարձնենք որակական խնդիրներին»: Նա հավելել է, որ ՀՀ Զինված ուժերը չեն պատրաստվում սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել և ձեռք են բերում այնպիսի զինատեսակներ, որոնք թույլ կտան չեզոքացնել հակառակորդի նկրտումները։ Տոնոյանը հայտարարել է, որ հայկական բանակը ձեռք է բերում նաև հարձակվողական զենքեր: Նախարարը հավելել է, որ խոսքը նաև «Սու»-երի» մասին է: «Մենք արդյունավետ լուծումներ ենք գտնելու հակառակորդին զսպելու և հաղթելու համար», - ասել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը: ։ Նախարարը հաստատել է ՌԴ-ից 100 մլն դոլար նոր վարկ վերցնելու հավանականությունը՝ հավելելով, որ սպառազինության անվանացանկը դեռ հրապարակման ենթակա չէ: ՀՀ ՊՆ ղեկավարը փետրվարի 16-17-ին մասնակցել է Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։ Այցի ընթացքում նախատեսված էին մի շարք աշխատանքային հանդիպումներ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |