Իրանի ԱԳ նախարարը հրաժարական է տվել26 փետրվարի 2019 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել: «Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր թերացումների համար...վերջին տարիներին, երբ ես արտաքին գործերի նախարար եմ եղել...Ես շնորհակալ եմ Իրանի ժողովրդին և պաշտոնյաներին»,-գրել է նա Instagram-ի իր էջում: Զարիֆի պաշտոնանկության պատճառը չի նշվում: Իրանի IRNA պետական լրատավական գործակալությունը մեջբերել է Զարիֆի օգնական Աբբաս Մուսավիի խոսքը, որը հաստատել է Իրանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնանկությունը, գրում է «Վեդոմոստին»: Զարիֆն Իրանի ԱԳ նախարար էր նշանակվել 2013-ի օգոստոսին, Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության կնքումից 2 տարի առաջ: Համաձայնագրով Իրանը չպետք է զարգացնի իր միջուկային ծրագիրն ու չպետք է միջուկային զենքի վրա աշխատի՝ միջազգային պատժամիջոցների չեղարկման դիմաց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Խամենեիին ԱԳՆ–ն ավելի վաղ հայկական կողմի աջակցությունն էր առաջարկել Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի |