Սուրենյան. Փետրվարի 27-28-ին ձյուն ու ձնախառն անձրև է սպասվում

Սուրենյան. Փետրվարի 27-28-ին ձյուն ու ձնախառն անձրև է սպասվում

PanARMENIAN.Net - Փետրվարի 27-28-ին հանրապետության տարածքը գտնվելու է բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նա հավելել է, որ ցիկլոնի արդյունքում առաջիկա 2 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան, հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

«Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, օդի ջերմաստիճանը փետրվարի 27-28-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---