Յիրիկյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն![]() 26 փետրվարի 2019 - 11:10 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն, բարեգործ Ռալֆ Յիրիկյաննայցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Ռալֆ Յիրիկյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջելէ վերականգնողական կենտրոնում, ծանոթացել կատարված մեծածավալ աշխատանքներին և կենտրոնի հնարավորություններին: Արմեն Մուրադյանը պատմել է կենտրոնի ստեղծման պատմությունը, ինչպես նաև ներկայացրել կենտրոնի հնարավորություններն ու ծառայությունները, հատուկ ընդգծվել է նաև, որ կենտրոնը, ինչպես և իրենք վիրավոր զինվորներն են ասում, զինվորի տուն է, այստեղ նրանք ոչ միայն բուժվում են, այլև ինտեգրվում տարատեսակ սոցիալական ծրագրերում, մասնակցում միջոցառումների: Աշխատանքներ են տարվում նաև տղաների՝ մասնագիտության ձեռք բերման, զբաղվածության ապահովման ուղղությամբ: Ռալֆ Յիրիկյանը շրջել է հիվանդասենյակներում, խոսել վերականգնողական բուժում ստացող տղաների հետ: Նրա ուշադրությանն են արժանացել նաև այն վերջին սերնդի սարքավորումները, որոնց միջոցով մասնագետներն իրականացնում են զինվորների առողջության վերականգնման աշխատանքները: Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրենը խոսել են նաև հաստատության ընթացիկ գործունեությունն ու հետագա ծրագրերի մասին: ԵՊԲՀ ռեկտորը տեղեկացրել է նաև, որ Բժշկական համալսարանի բոլոր ամբիոններն օգնում և աջակցում են վերականգնողական կենտրոնում բուժվող յուրաքանչյուր անձի: Զրույցի ընթացքում բազմաթիվ հարցերից բացի քննարկվել է նաև Կենտրոնի հետ հետագա համագործակցության ձևաչափը: Հանդիպման վերջում Ռալֆ Յիրիկյանը վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլև ջերմ միջավայրով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |