Սվիտալսկի. ՀՀ-ԵՄ շատ դինամիկ երկխոսություն է ընթանում

Սվիտալսկի. ՀՀ-ԵՄ  շատ դինամիկ երկխոսություն է ընթանում

PanARMENIAN.Net - Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում նշել է, որ ՀՀ-ԵՄ շատ դինամիկ երկխոսություն է ընթանում:

Նա նշել է, որ Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի այցը շատ բարձր մակարդակով է անցել:

«Մենք պատրաստվում ենք շատ ինտենսիվ հանդիպումների և միջոցառումների: Դա ցույց է տալիս, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ կառուցողական, մեծ է դինամիկան մեր հարաբերություներում»,- ասել է Սվիտալսկին:

Պյոտր Սվիտալսկիի խոսքով՝ շուտով ենթահանձնաժողովների մակարդակով հանդիպումներ պետք է տեղի ունենան ինչպես Բրյուսելում, այնպես էլ Երևանում: «Պետք է ասեմ, որ մենք հասել ենք այն փուլին, որ շատ դինամիկ երկխոսություն է տեղի ունենում մեր միջև»,- ասաց նա:

Դեսպանն անդրադարձել է նաև 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Ինչպես հստակ արտացոլված է ԵՄ դիտորդների զեկույցում, մեր տեսակետները շատ հստակ էին, դրանք շատ բարձր մակարդակի վրա էին և բավարարում էին միջազգային չափանիշներին: Դրանք լավագույն ընտրություններն էին, որ տեղի են ունեցել անկախ Հայաստանում»,- ասել է նա՝ հավելելով, որ ՀՀ-ն կարող է հպարտանալ, որ կարողացավ հասնել բարձր հուսալիություն ունեցող ընտրությունների:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---