Վենեսուելայի ԶՈւ դասալիքները փախչում են Կոլումբիա![]() 26 փետրվարի 2019 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայում աճում է դասալքության դիմող զինվորականների թիվը, որոնք թաքնվում են հարևան Կոլումբիայում: Ընդհանուր առմամբ ուժային կառույցների արդեն 270 ներկայացուցիչ է «փախել Վենեսուելային ղեկավար Մադուրոյի բռնապետությունից, հայտնում է Կոլումբիայի միգրացիոն գերատեսչությունը: Դասալիք ոստիկաններն ու զինվորները «պաշտպանություն և օգնություն» են փնտրում Կոլումբիայում, գրում է Deutsche Welle-ն: Փետրվարի 23-ին և 24-ին սրվեց դիմակայությունը ընդդիմության և Մադուրոյի կառավարության միջև: Վենեսուելայի նախագահը փակել է սահմանները Բրազիլիայի և Կոլումբիայի հետ և ցուցումներ տվել ոստիկանությանն ու զինուժին՝ խոչընդոտելու հումանիտար օգնության առաքմանը բնակչությանը: Փորձելով կասեցնել այդ օգնության ներմուծումը, Մադուրոյին հավատարիմ զինվորականներն արցունքաբեր գազ են կիրառել: Բախումների արդյունքում Բրազիլիայի հետ սահմանին առնվազն 2 մարդ է սպանվել, իսկ Կոլումբիայի հետ սահմանին՝ 100-ավոր մարդիկ են վիրավորվել: Ինքը Մադուրոն մեղադրում է ԱՄՆ-ին Հարավային Ամերիկայում պատերազմ հրահրելու մեջ: «Նրանք փորձում են ճգնաժամ առաջացնել քաղաքական սրացում հրահրելու նպատակով, որը կարող է արդարացնել ռազմական ներխուժումը Վենեսուելա»,-հայտարարել է երկրի ղեկավարն ամերիկյան ABC News-ին: Ըստ Մադուրոյի, ԱՄՆ-ի թիրախում Վենեսուելայի նավթն է, հանուն որի «պատերազմ է հրահրվում: Վաշինգտոնը հայտարարել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոյին սատարելու մասին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |