Ադյան․ Իմ ձերբակալության մասին լուրերն ապատեղակատվություն են (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանը հայտարարություն է տարածել, որով հերքել է իր ձերբակալման մասին լուրերը։ «Ներկա դրությամբ իմ ղեկավարած ստորաբաժանման հետ միասին ուսումնասիրություն եմ իրականացնում «Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում։ Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։ Փետրվարի 25-ից տեղեկություններ են տարածվում Ադյանի, իր եղբոր ու ՊՎԾ ևս 2 աշխատակցի ձերբակալության մասին։ ՊՎԾ-ն, ԱԱԾ-ն ու այլ կառույցներն ըստ էության, չեն մեկնաբանում տեղեկությունը։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը հաստատել է՝ փետրվարի 25-ին եղել է ազգային անվտանգության ծառայությունում: Նա հաստատել է նաև, որ ԱԱԾ է կանչվել«Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրենի պնդումների հիման վրա: Ավելի վաղ «Հետք» պարբերականի «Պետական մակարդակով բիզնես են խլում» վերտառությամբ հոդվածում «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» գերմանական ընկերության հայաստանյան գործընկեր «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը պնդել էր, որ պետական վերահսկողական ծառայությունը փորձում է խոչընդոտել իրենց ընկերության գործունեությունը: «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրենը փորձել է կապ հաստատել ՊՎԾ ներկայացուցիչ Սամվել Ադյանի հետ, որը հանդիպելու առաջարկը մերժել է, սակայն իմանալով, որ տնտեսվարողը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է պատրաստվում դիմել` համաձայնել է: «Մեր հեռախոսազրույցից մի քանի օր անց ինձ զանգահարեց իմ ծանոթը և ասաց, որ ցանկանում է ինձ հետ հանդիպել և զրուցել այս թեմայի շուրջ: Հանդիպեցի մեր ընդհանուր ծանոթին՝ Տարոն Ավետիսյանին՝ առաջարկելով պարզաբանել, թե ինչին են միտված կոնկրետ այս փոփոխությունները: Տարոն Ավետիսյանը պատասխանեց ինձ՝ «ուշ թե շուտ իմանալու ես, ավելի լավ է միանգամից ասեմ, որ հիմա մեր հերթն է եկել ներկրելու հեմոդիալիզի պարագաներ...»,- հանդիպումից մանրամասներ է հայտնել ընկերության տնօրենը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |