Հնդկաստանի օդուժը թիրախներ է ռմբակոծել Պակիստանի տարածքում

Հնդկաստանի օդուժը թիրախներ է ռմբակոծել Պակիստանի տարածքում

PanARMENIAN.Net - Հնդկական բազմաթիրախային «Միրաժ» 2000 (Dassault Mirage 2000) կործանիչները հարված են հասցրել Քաշմիր նահանգում՝ Պակիստանի հետ սահմանին «Ջաիշ ե Մուհամմադ» ահաբեկչական խմբավորման ճամբարին: Գործողությունը կատարվել է վաղ առավոտյան, ճամբարն ամբողջովին ոչնչացվել է, բացի այդ, «բազմաթիվ գրոհայիններ են զոհվել:

Երկրի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ոչնչացված օբյեկտները «Ջաիշ ե Մուհամմադ» խոշորագույն ճամբարն էր Պակիստանի հյուսիսում՝ Բալակոտ քաղաքի շրջանում, հայտնում է Lenta.ru-ն Associated Press-ի վրա հղումով:

Իսլամաբադում հայտնել են, որ հնդկական կործանիչները հատել են օդային սահմանը և ռումբերը գցել են Պակիստանի հետ սահմանին: Տուժածների մասին չի հաղորդվել: Երկրի նախագահ Արիֆ Ալվին հայտարարել է, որ Դելին «հիստերիա է ստեղծում» սահմանային իրավիճակի շուրջ: Նա հավելել է, որ հնդիկ զինվորականների գործողությունները տեսականորեն կարող են պատերազմի հանգեցնել:

Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունները սրվեցին փետրվարի կեսին, երբ հարձակում եղավ Հնդկաստանի ոստիկանության Կենտրոնական պահուստային ուժերի վրա Ջամու և Քաշմիր նահանգում: Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկով լցոնված ավտոմեքենայով մխրճվեց ավտոբուսի մեջ, որտեղ զինվորականներ էին: Պատասխանատվությունը ստանձնեց «Ջաիշ ե Մուհամմադ» ահաբեկչական խմբավորումը:

Հնդկաստանն ու Պակիստանը զինված հակամարտության մեջ են 1947-ից ի վեր՝ Քաշմիրի վիճահարույց տարածքների պատճառով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---