Ինչպիսին կլինի Մարտունու ԲԿ-ն. Էսքիզը հրապարակվել է

Ինչպիսին կլինի Մարտունու ԲԿ-ն. Էսքիզը հրապարակվել է

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Մարտունու նոր բժշկական կենտրոնի էսքիզները։

ԲԿ-ն շահագործման կհանձնվի 2021 թվականի վերջին։

Փետրվարի 20-ին տեղի է ունեցել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակում իրականացվող ՀՀ Վայոց ձորի մարզային և ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում նոր բժշկական կենտրոնների կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և հեղինակային հսկողության իրականացման պայմանագրի ստորագրումը։

Մարտունու նոր բժշկական կենտրոնը, բաղկացած բազմաֆունկցիոնալ հիվանդանոցից և պոլիկլինիկական հատվածից, հնարավորություն կընձեռի Մարտունու տարածաշրջանի մոտ 89,000 բնակչությանը մատուցել որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ, իսկ Վայոց ձորի մարզային բազմաֆունկցիոնալ նոր բժշկական կենտրոնը կսպասարկի Վայոց ձորի մարզի շուրջ 49,600 բնակչությանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---